TotalFootball.am


25.05.20 15:44

«Արարատի» հետ հանդիպմանը «Ուրարտուն» հանդես կգա շնորհակալական ակցիայով


«Արարատի» հետ հանդիպմանը «Ուրարտուն» հանդես կգա շնորհակալական ակցիայով: 

«Այս ժամանակահատվածում անգնահատելի է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողների դերն ու նշանակությունը, ուստի որպես հարգանքի ու շնորհակալության նշան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»-ի հետ հանդիպմանը հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։

«Ուրարտուի» խաղաշապիկին լինելու է գրվածք «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ» գրությամբ։

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0