Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի առաջին խաղում «Լոռին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Շիրակին»:
Վանաձորյան ակումբի կազմում աչքի ընկան Ագուստին Մազիերոն և Արման Մկրտչյանը:
«Շիրակից» միակ գոլը խփեց Մորի Կոնեն:
«Լոռին» 32 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Շիրակը» 28 միավորով 4-րդն է: