TotalFootball.am


09.04.20 03:43

#PlayersTogether. ԱՊԼ-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդ են ստեղծել


Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ֆուտբոլիստները կորոնավիրուսի դեմ պայքարի համար ֆոնդ են ստեղծել՝ աջակցելով Անգլիայի առողջապահության ազգային ծառայությանը: 

#PlayersTogether (ֆուտբոլիստները միասին) ֆոնդի մասին հայտարարել են «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, որին էլ պատկանում է այս գաղափարը: 

«Մեր երկրի և առողջապահության ազգային ծառայության համար այս ճգնաժամային շրջանում մենք պատրաստ ենք աջակցել հնարավոր բոլոր միջոցներով: 

Այս գաղափարը կօգնի Առողջապահության  ազգային ծառայությանն արագորեն միջոցներ հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այն կօգնի բարելավել ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների վիճակը: 

#PlayersTogether-ի գաղափարը նրանում է, որ մենք՝ խաղացողներս, աջակցում ենք ու ստեղծում մի հարթակ, որը լրիվ անջատված է ակումբների և լիգայի հետ բանակցություններից»,- ասվում է ֆուտբոլիստների կողմից հրապարակված հայտարարության մեջ: 

PlayersTogether Twitter Trend : The Most Popular Tweets | Worldwide





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0