TotalFootball.am


09.04.20 03:33

Լա Լիգան կարող է անցկացվել Կանարյան կղզիներում


Տեներիֆեի հյուրանոցների ասոցիան առաջարկ է պատրաստում Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիային՝ Լա Լիգայի և Սեգունդայի խաղերը վերսկսելու վերաբերյալ: 

Ասոցիացիայի նախագահ Ժորժե Մարիչալը կարծում է, որ Տեներիֆեն Կանարյան կղզիների կազմում մտնող մյուս կղզիները կարող են ընդունել իսպանական թիմերի հանդիպումները՝ Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափը վերածելով ֆուտբոլի կենտրոնի: 

Այս կղզիներն իրենց աշխարհագրական դիրքով մեկուսացված են և այս սցենարը կարող է կյանքի կոչվել: Քանի որ Կանարյան կղզիները համարվում է տուրիստական գլխավոր ուղղություններից մեկը, հյուրանոցային ենթակառուցվածքը թույլ կտա ընդունել Իսպանիայի առաջին և երկրորդ դիվիզիոնի 42 թիմի: 

Կորոնավիրուսի պատճառով տուժած տուրիզմի համար սա կարող է խթանող հանգամանք լինել: 

Դեռևս հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայում: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0