TotalFootball.am


05.04.20 12:20

Թրամփ. «Սպորտային մրցաշարերը շուտով կվերսկսվեն»


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել խոշորագույն սպորտային լիգաների ներկայացուցիչների հետ: 

«Ես խոսել եմ գրեթե բոլոր լիգաների կոմիսարների և ղեկավարների հետ: Նրանք սպորտի մեծագույն առաջնորդներ են: Նրանք ուզում են վերադառնալ և պետք է վերադառնան: 

Այս պահին դա հնարավոր չէ, քանի որ սպորտը պատրաստ չէր սրան: Բայց մեր ազգը ևս սրան պատրաստ չէր: Մենք ցանկանում ենք վերադառնալ: 

Չեմ կարող ասել, թե երբ, սակայն կարծում եմ, դա կլինի շուտով: Երկրպագուները նույնպես ցանկանում են վերադառնալ ստադիոններ: Նրանք ցանկանում են տեսնել ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ, բեյսբոլ»,- Թրամփի խոսքն է մեջբերել MMA Junkie-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0