TotalFootball.am


05.04.20 11:58

Վան Գալ. «Կան ակումբներ, որոնք պանդեմիան օգտագործում են իրենց շահի համար»


Հոլանդացի հայտնի մասնագետ Լուի վան Գալը դեմ է Նիդերլանդների առաջնության չեղարկմանը; Նա դժգոհել է «Այաքսի» առաջարկից: 

«ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն պատրաստ են փոփոխել իրենց կանոնները, որպեսզի լուծում գտնեն: Կփոփոխվի նաև հաջորդ մրցաշրջանի խաղացանկը: Բայց չի կարելի հիմա չեղարկել առաջնությունը: Չի կարող լինել այնպես, որ 25 տուրից հետո «Այաքսը» դառնա չեմպիոն: 

«ԱԶ Ալկմարը» նույնքան միավոր ունի, իսկ մրցաշրջանի քառորդ հատվածը դեռ առջևում է: Պարզապես կան ակումբներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամն օգտագործում են իրենց շահի համար»,- վան Գալի խոսքն է մեջբերել Algemeen Dagblad-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0