TotalFootball.am


04.04.20 16:28

Marca. «Ռեալը» երկարաձգել է Հակիմիի պայմանագրի ժամկետը


«Ռեալը» երկարաձգել է պաշտպան Աշրաֆ Հակիմիի պայմանագրի ժամկետը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: 

Ըստ աղբյուրի՝ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Հակիմիի նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2022 թվականը: Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբն այս քայլով փորձել է չեզոքացնել պոտենցիալ գնորդ ակումբներին, որոնք հետաքրքրվում էին ֆուտբոլիստի ծառայություններով: 

Ընթացիկ մրցաշրջանում Հակիմին մասնակցել է 25 խաղի՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0