TotalFootball.am


02.04.20 06:40

Պրեմիեր լիգա. «Ֆուտբոլը կվերադառնա, երբ անվտանգ լինի»


Անգլիական ֆուտբոլային լիգան (EFL), Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA), Լիգայի մարզիչների ասոցիացիան (LMA) և Պրեմիեր լիգան միասնական հայտարարությամբ են հանդես եկել: 

«Մենք քննարկում ենք ունեցել, որի ժամանակ վերլուծել ենք կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրները: 

Քննարկման ժամանակ մենք բոլորս հանգել ենք այն մտքին, որ ամենակարևորն ազգի՝ այդ թվում ֆուտբոլիստների, մարզիչների, ղեկավարների, ակումբի աշխատակիցների և երկրպագուների անվտանգությունն է: 

Բոլորն էլ համաձայնվեցին այն մտքի հետ, որ ֆուտբոլը պետք է վերադառնա միայն այն ժամանակ, երբ անվտանգ կլինի: Առաջիկա երկու օրերին քննարկումները կշարունակվեն, որոնց ընթացքում կորոշվի խաղացողների աշխատավարձերի հարցն ու մրցաշրջանի վերսկսման հնարավոր տարբերակները»,- ասվում է հայտարարության մեջ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0