TotalFootball.am


02.04.20 06:28

ՈՒԵՖԱ-ն եվրագավաթներն ավարտելու նոր ֆորմատ կարող է կիրառել


ՈՒԵՖԱ-ն ցանկանում է եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանն ավարտել օգոստոսի սկզբին: Այս մասին հայտնում է The Mirror-ը: 

Ըստ աղբյուրի՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողները պետք է հայտնի լինեն օգոստոսի 3-ին: ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խումբն արդեն գրաֆիկ է կազմել և ցանկանում է եվրագավաթների եզրափակիչներն անցկացնել այն ժամանակ, երբ հայտնի կդառնան ներքին առաջնությունների չեմպիոնները: 

Հաղորդվում է, որ եվրագավաթային մրցաշարերում ՈՒԵՖԱ-ն ցանկանում է կիրառել մինի-մրցաշարի գաղափարը՝ Չեմպիոնների լիգայի խաղերը կանցկացվեն Ստամբուլում (Թուրքիա), իսկ Եվրոպա լիգայի խաղերը՝ Գդանսկում (Լեհաստան): 

Նշվում է, որ այդ խաղերը նախատեսվում է անցկացնել երկրպագուներով: 

Հաղորդվում է նաև, որ ՈՒԵՖԱ-ն կարող է հրաժարվել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացումից:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0