TotalFootball.am


27.03.20 04:20

«Այաքսի» ֆուտբոլիստ Նուրին դուրս է եկել կոմայից


«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին դուրս է եկել կոմայից: 

22-ամյա ֆուտբոլիստը, որն այդ վիճակում էր 2017 թվականի ամռանից, արդեն իրեն լավ համեմատաբար լավ է զգում: 

«Նա երկար ժամանակ է տանը չէր, բայց հիմա, երբ վերադարձել է, ավելի լավ է իրեն զգում, քան հիվանդանոցում էր: 

Նա հասկանում է, թե որտեղ է գտնվում: Ապպին արդեն կոմայի մեջ չէ: Նա քնում է, հաց է ուտում... Նա դեռ չի վեր կենում մահճակալից, սակայն ամեն ինչ կախված է մեզնից»,- Նուրիի եղբոր խոսքն է մեջբերել De Telegraaf-ը: 

«Նա երբեմն կարողանում է դրական պատասխան տալ մեր հարցերին՝ շարժելով հոնքերը: Բայց նա դեռ դժվարությամբ է դա անում: Մենք նրա հետ շփվում ենք այնպես, կարծես նա լիովին առողջ է: Կարո՞ղ է նա ապաքինվել: Մենք հավատում ենք հրաշքի»,- ասել է Նուրիի հայրը: 

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին կայացած «Վերդերի» հետ  ընկերական հանդիպման ժամանակ Նուրին կորցրել էր գիտակցությունը: 15 րոպե բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել էին սրտի կաթված: 

2018 թվականին «Այաքսն» ընդունել էր մեղքը խոստովանելով, որ Ավստրիայում դաշտում ցուցաբերած օգնությունը բավարար չէր: Այդ տարվա օգոստոսին Նուրին բացել էր աչքերը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0