TotalFootball.am


26.03.20 12:44

Ստոիչկով. «Երբեք հարցազրույց չեմ վերցնի Ռոնալդուից. ես խոսում եմ ֆուտբոլի մասին, լավագույնների հետ»


«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր չէ հարցազրույց վերցնել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, որն ավելի վաղ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում»:

«Գարի Լինեկեր, Գվարդիոլա, Կուման, Պոչետինո, Մալդինի, Տոտի... Ո՞վ է պակասում», - բուլղարացուն հարցրել է լրագրողը:

«Ես հարցազրույց եմ վերցրել բոլորից, ովքեր ինձ դուր են գալիս, ներառյալ իմ ընկերներ Հաջիից ու Պոպեսկայից: Ես երբեք հարցազրույց չեմ վերցնի Կրիշտիանու Ռոնալդուից: Չեմ ուզում: Պարզապես չեմ ուզում: Ես հարցազրույցներ եմ անում ֆուտբոլի մասին և չեմ վազում վերնագրերի հետևից: Ես լսում եմ պատմություններ ու քննարկում կրթությունը... Լավագույնների հետ», - պատասխանել է Ստոիչկովը, որի բառերը մեջբերել է Mundo Deportivo-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0