«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Արսենալից» հեռանալու պատճառների մասին:
«Ես ավագն էի և միշտ մեծ ճնշում էի զգում: Ես պետք է առաջնորդեի թիմին դեպի հաղթանակներ: Ես լիովին նվիրվում էի գործին: Երբեմն, խաղերից հետո վերադառնում էի տուն և լաց էի լինում:
Ես տառապում էի, բազում անքուն գիշերներ էի անցկացնում: Բայց լինում էին դեպքեր, երբ պարտությունից հետո բարձրանում էի ավտոբուս և լսում, թե ինչպես են մյուս խաղացողները ծիծաղում ու քննարկում, թե ուր են գնալու խաղից հետո:
Վերջին 2-3 տարում ես զգում էի, որ միայն Ռոբին Վան Պերսին ու Սամիր Նասրին էին իմ հետ միևնույն մակարդակի վրա: Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց դա այն էր, ինչ ես զգում էի այդ պահին:
Երբ տեսնում էի մյուս ֆուտբոլիստների պահվածքը կամ նման մի բան, իմ մոտ ինչ-որ նոր բան փորձելու ցանկություն էր առաջանում: Եթե չլիներ դա, ապա ես չէի հեռանա «Արսենալից»»,- ասել է Ֆաբրեգասը Arseblog-ի հետ զրույցում:
Իսպանացի կիսապաշտպանը «Արսենալի» կազմում խաղացել է 2003-2011 թվականների ընթացքում: