TotalFootball.am


25.02.20 22:02

«Ստյաուայի» նախագահ. «Մեր ֆուտբոլիստները վատ են խաղում, քանի որ հաճախ են սեքսով զբաղվում»


Ռումինական «Ստյաուայի» սեփականատեր Ջիջի Բեկալին քննադատել է իր թիմի ֆուտբոլիստներին: «Ստյաուան» չի կարողացել հաղթել վերջին 3 խաղում: 

«Իմ ֆուտբոլիստները շատ հաճախ են սիրով զբաղվում իրենց ընկերուհիների հետ: Դրա պատճառով էլ վերջին շրջանում նրանք այդքան էլ լավ չեն խաղում: 

Նայեք Դան Պետրեսկուին («Կլուժի» գլխավոր մարզիչը,- խմբ.): Նրա ֆուտբոլիստները սեքսով զբաղվում են շաբաթական մեկ անգամ: Ֆուտբոլիստները իրենց կանանց տեսնում են շաբաթական մեկ անգամ: 

Եթե մեր հարձակվող Ֆլորինել Կոմանը հանգստանար «Կինդիայի» դեմ խաղից առաջ.... բայց ոչ, նա զբաղված էր այլ գործով»,- Բեկալիի խոսքն է մեջբերել ESPN-ը: 

«Ստյաուան» Ռումինիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0