TotalFootball.am


24.02.20 19:24

Ում տրանսֆերը պետք է գնի ՄՅՈւ-ն. Վան Պերսիի կարծիքը


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին Վան Պերսիի կարծիքով «կարմիր սատանաները» պետք է պայմանագիր կնքեն Էդինսոն Կավանիի հետ:

««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայմանագիր կնքի Էդինսոն Կավանիի հետ: Ես նրան կընտրեմ: Կավանին հիանալի մարզավիճակում է, նա ստուգված ռմբարկու է, գոլային մեքենա, որն ապացուցել է դա «Նապոլիում», ՊՍԺ-ում և Ուրուգվայի հավաքականում:

Նրա հետ դու մրցաշրջանում ստանում ես առնվազն 25 գոլ: Ես դիտել եմ, թե նա ինչպես է խաղում, հանդես եմ եկել նրա դեմ, նա ճիշտ հարձակվող է: Կավանին ապրում է խփած գոլերով, այնպես որ ես ընտրում եմ նրան»,- Վան Պերսիի խոսքը մեջբերում է SportBible-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0