TotalFootball.am


24.02.20 12:28

Գվարդիոլա. ««Ռեալն» ինձ աննկարագրելի հիացնում է»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի դիմակայության մասին:

«Այդ ակումբն ինձ աննկարագրելի հիացնում է: «Ռեալում» հանդես եկող ֆուտբոլիստներն այնքան շատ են խաղացել ՉԼ-ի եզրափակչում, և ես չգիտեմ, թե քանի անգամ են նրանք բարձրացրել այդ գավաթը:

Մեզ մոտ միայն Կլաուդիո Բրավոն է հաղթել այդ մրցաշարում. հնարավոր է ինչ-որ մեկը նույնպես նման հաջողության հասած լինի: «Սիթիում» քիչ են այն խաղացողները, որոնք հաղթել են ՉԼ-ն:

«Ռեալի» հետ 180 րոպեների ընթացքում պետք է լինենք այնպես, ինչպես կանք: Սա իսկական փորձություն է:

«Ռեալի» խաղացողները կրում են այս մարզաշապիկը ու հասկանում են, որ պաշտպանում են ակումբի պատմությունը: Դա է յուրահատկությունը:

«Ռեալն» ակումբ է, որին ցանկանում ենք նմանվել ու մենք պետք է լինենք այնտեղ: Ցանկանում եմ գնալ այնտեղ ու խաղի ավարտից հետո ասել. «Մենք մեզ նման էինք»: Դա ամենակարևորն է նման մրցաշարերում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0