TotalFootball.am


24.02.20 11:47

Սերիա Ա-ի հաջորդ տուրի բոլոր հանդիպումները կարող են հետաձգվել կորոնավիրուսի պատճառով


Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ Սերիա Ա-ի 26-րդ տուրի բոլոր հանդիպումները կարող են հետաձգվել կորոնավիրուսի պատճառով:

«Չեմ կարծում, որ մեկ շաբաթում կարող ենք այնպես վերացնել համաճարակը, որ վերսկսենք մարզական միջոցառումները: Մենք անընդմեջ մոնիտորինգ ենք իրականացնում ու գնահատում իրավիճակը: Կհետևենք հիվանդության աճին ու կգնահատենք Սերիա Ա-ի հանդիպումները հետաձգելու հնարավորությունը»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Եթե հետաձգելու որոշում կայացվի, ապա դա կվերաբերվի ոչ միայն Սերիա Ա-ին, այլ նաև մյուս դիվիզիոններին՝ ներառյալ սիրողական լիգան: Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ինտեր»-«Լուդոգորեց» խաղը կարող է կայանալ դատարկ տրիբունաների ներքո:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0