TotalFootball.am


21.02.20 12:40

Հայտնի է, թե որ դեպքում «Ռեալն» ամռանը կվերադարձնի Էդեգորին


Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ամռանը վերադարձնել Մարտին Էդեգորին այն դեպքում, եթե ակումբը լքի Լուկա Մոդրիչը:

Էդեգորն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»: Ինչպես հայտնում է Marca-ն, նորվեգացին պետք է լինի Մոդրիչի հիմնական փոխարինողը «սերուցքայինների» կազմում:

Նշվում է, որ խորվաթ կիսապաշտպանը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել «Ռեալը»: Մոդրիչի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին:

Լա Լիգայի այս մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0