TotalFootball.am


19.02.20 23:19

Մեսսին խոսել է «Բարսելոնայի» նախագահի շուրջ ստեղծված սկանդալի մասին


«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին խոսել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի շուրջ առաջացած սկանդալի մասին: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե ակումբը հատուկ ընկերություն է վարձել և վճարում է, որպեսզի սոց.ցանցերում քննադատեն ակումբի առաջատարներին և աջակցեն նախագահ Խոսեպ Բարտոմեուին: 

«Դա ինձ իսկապես զարմացրեց, քանի որ ես այտեղ չէի, ճանապարհորդում էի: Երբ ժամանեցի ու տեղեկացա կատարվածի մասին, զարմացած էի: Նախագահն ասել է մեզ այն, ինչ մամուլի ասուլիսի ժամանակ: Այն ինչ նա ասել է ձեզ, նույնը մենք լսել ենք ավագների հետ նրա հանդիպման ժամանակ: 

Ես զարմացած եմ, որ այսպիսի աղմուկ է բարձրացել: Ասում են, որ կան ապացույցներ, այնպես որ պետք է սպասենք: Ես իրոք կարծում եմ, որ դա փոքր ինչ տաօրինակ է: Մենք պետք է սպասենք»,- Մեսսիի խոսքն է մեջբերել AS-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0