TotalFootball.am


17.02.20 17:44

Գենդուզին դուրս էր մնացել «Արսենալի» հայտացուցակից Արտետայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով


«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին կոնֆլիկտ ունի թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը և մարզիչը լուրջ վեճ են ունեցել Դուբայում կայացած մարզական հավաքի ընթացքում: 20-ամյա ֆրանսիացու և մարզչի վեճը սկսվել է խաղադաշտում և շարունակվել է անգամ հյուրանոցում:

Հաղորդվում է, որ հենց այդ կոնֆլիկտի պատճառով է ֆուտբոլիստը դուրս մնացել «Նյուքասլի» դեմ խաղի հայատցուցակից: Ընթացիկ մրցաշրջանում Գենդուզին «զինագործների» կազմում 29 հանդիպման է մասնակցել:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» 4:0 հաշվով:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0