TotalFootball.am


16.02.20 23:22

«Ման.Սիթին» պատրաստվում է մարզական դատարանի ուշադրությունը սևեռել ՊՍԺ-ի և «Յուվեի» վրա


«Մանչեսթեր Սիթին» փաստաթղթերն է պատրաստում, որպեսզի բողոքարկի UEFA-ի որոշումը՝ ակումբին եվրագավաթներից երկու տարով զրկելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է The Athletic-ը: 

Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինները» մտադիր են CAS-ի (Մարզական արբիտրաժային դատարան) ուշադրությունը սևեռել ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» հովանավորչական պայմանագրերի վրա: «Մանչեսթեր Սիթիում» կարծում են, որ դրանք ներկայացնելու ժամանակ խախտումներ են գրանցվել: 

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 2017 թվականին ձեռք է բերել Կիլիան Մբապեին և Նեյմարին՝ ընդհանուր առմամբ ծախսելով շուրջ 400 մլն եվրո: Իսկ «Յուվենտուսը» 2018 թվականին 117 մլն եվրոյով ձեռք էր բերել Կրիշտիանու Ռոնալդուին: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0