TotalFootball.am


18.01.20 20:24

[ՎԻԴԵՈ] Հոլանդը նորամուտի խաղում հեթ-տրիկ գրանցեց. «Բորուսիայի» փայլուն հաղթանակը


Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ 5:3 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:

«Իշամեղուների» կազմում նորամուտի խաղում հեթ-տրիկ գրանցեց Էրլինգ Հոլանդը: Նա փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին: Հյուրերի կազմում մեկական անգամ էլ աչքի են ընկել Բրանդտը և Սանչոն:

 

«Հոֆենհայմն» այս տուրում մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Այնտրախտին»:

Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ստաֆիլիդիսը: «Այնտրախտին» հաղթանակ պարգևեց Դոստի և Չանդլերի գոլերը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց խաղին՝ փոխարինման մտնելով 69-րդ րոպեին:

Այս տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» 33 միավորով 4-րդն է: «Հոֆենհայմը» 27 միավորով 8-րդն է:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0