TotalFootball.am


17.01.20 11:38

Չավին պատմել է, թե ինչու է մերժել «Բարսայի» առաջարկը


«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչու է մերժել «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը:

«Այո, ես առաջարկ եմ ստացել «Բարսելոնայից», սակայն չեմ ընդունել այն, քանի որ ինձ համար դեռ շուտ է մարզել այդ թիմը: Իհարկե, դա դեռ մնում է իմ երազանքը: Առաջին քայլը, որը արել եմ՝ ընտանիքիս տեղյակ պահելն էր, այնուհետև՝ «Ալ Սադի» ֆուտբոլիստներին, քանի որ նրանք հետևում էին իրադարձությունների զարգացմանը:

Երեք օր շարունակ ես մարզումներ անցկացնելու լավագույն վիճակում չէի, սակայն այժմ կենտրոնացած եմ միայն աշխատանքի վրա»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0