TotalFootball.am


17.01.20 10:57

Բժիշկ. «Քեյնը բաց կթողնի ԵՎՐՈ-2020-ը»


Բժիշկ Քրիս Ուիլսոնը հայտնել է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ հաջորդ մրցաշրջանի սկզբում ու բաց թողնել ԵՎՐՈ-2020-ը:

«Կարծում եմ, որ նա բաց կթողնի մոտավորապես 6 ամիս: Եթե ես վիրահատեի նրան, ապա կասեի, որ նա մտածի մինչմրցաշրջանի ընթացքում վերադարձի մասին: Ես գիտեմ, որ Քեյնի դեպքում խոսում են նրա՝ ապրիլին կամ մայիսին շարք վերադառնալու մասին, սակայն ես շատ կզարմանամ, եթե նա այդ ժամանակահատվածում կարողանա դաշտ դուրս գալ»,- Ուիլսոնի խոսքը մեջբերում է The Independent-ը:

Քեյնը վնասվածք է ստացել հունվարի 1-ին, երբ լոնդոնյան թիմը մրցում էր «Սաութհեմփթոնի» հետ: «Տոտենհեմը» անգլիացու վնասվածքի մասին պաշտոնապես հայտարարել է ու նշել, որ մարզումներին կվերադառնա ապրիլին:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0