TotalFootball.am


13.12.19 01:55

[ՎԻԴԵՈ] «Ռոման» ոչ-ոքի խաղաց ու դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ. Մխիթարյանը մասնակցեց խաղին


Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» տանը մրցեց «Վոլֆսբերգերի» հետ:

Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հաշիվը բացեց Պերոտին՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը: Մի քանի րոպե անց հյուրերը Ֆլորենցիի ինքնագոլի շնորհիվ խփեցին պատասխան գնդակը: Առաջին խաղակեսում Ջեկոն առաջ մղեց հռոմեացիներին:

Երկրորդ կեսում ավստրիական թիմը կրկին հավասարեցրեց հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Վեիսմանը:

Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Խմբի մյուս խաղում «Իստանբուլ Բաշակշեհիրը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիան»:

Այսպիսով, J խմբում թուրքական ակումբը զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ 10 միավորով: «Ռոման» հաջորդ փուլ է դուրս գալիս՝ վաստակելով 9 միավոր և զբաղեցնելով երկրորդ տեղը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0