TotalFootball.am


08.12.19 20:35

«Ռեալի» ամանորյա ընթրիքը. Բեյլը նվեր է ստացել գոլֆի մական, իսկ Վինիսիուսը և Դիասը՝ խաղալիքներ


Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ամանորյան ընթրիք են կազմակերպել Մադրիդի ռեստորաններից մեկում:

Ընթրիքի ժամանակ խաղացողները փոխանակվել են նվերներով: Ամենահետաքրքիրը եղել է Գարեթ Բեյլի նվերը: Թիմի պաշտպան Մարսելոն նրան նվիրել է գոլֆի մական: Ուելսցին այն հումորով է ընդունել:

Լուկա Յովիչը նվեր է ստացել իսպաներենի բառարան, քանի որ բավականին դժվարություններ ունի իսպաներեն սովորելու հարցում:

Կիսապաշտպաններ Բրահիմ Դիասն ու Վինիսիուս Ժունիորը նվեր են ստացել խաղալիքներ, Ֆերլան Մենդին՝ աղյուս:

Ըստ AS՝-ի Բեյլն ընթրիքը լքել է բոլորից կես ժամ շուտ: Կարիմ Բենզեման ու Տոնի Կրոսն էլ չեն ժամանել խնջույքին:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0