TotalFootball.am


08.12.19 18:32

Հարոյան. «Բոլորս ուրախ ենք Պոգրեբնյակի համար»


«Ուրալի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է «Կռիլյա Սովետովի» նկատմամբ հաղթանակի մասին (2:3).

«Այսօր դժվար խաղ էր: Ուրախ ենք, որ տարվա վերջին կարողացանք երեք միավոր վաստակել: Կարևոր հաղթանակ էր: Այսօր ներդրեցինք մեր բոլոր ուժերը ու արժանի հաղթանակ տարանք: Իմ գոլային փոխանցո՞ւմը, մենք դա փորձարկում ենք մարզումների ժամանակ:

Գիտեի, որ գնդակը գալու է հենց այդտեղ ու ես պետք է մոտակա դարպասաձողի մոտ լինեի, հաղթեի օդային պայքարում ու գնդակը փոխանցեի թիմակիցներիս: Ցանկանում եմ նշել Պավել Պոգրեբնյակին, նա այսօր հիանալի խաղաց: Ամեն ինչ ստացվում էր նրա մոտ: Բոլորս ուրախ ենք նրա համար, Պոգրեբնյակն արժանի էր այս դուբլին»,- Հարոյանի խոսքը մեջբերում է Sport24-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0