TotalFootball.am


07.12.19 20:32

[ՎԻԴԵՈ] «Բավարիան» խաղավերջում պարտվեց առաջատարին, Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց մրցակցին


Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» մրցակցի հարկի տակ պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»:

Մյունխենցիները զիջեցին 1:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Բենսեբայինին, «Բավարիայից» աչքի ընկավ Պերիշիչը: Տանտերերը հաղթանակ կորզեցին խաղավերջում՝ 11-մետրանոցի շնորհիվ: «Մյունխենցիներից» կարմիր քարտ ստացավ Մարտինեսը:

Դորտմունդի «Բորուսիան» էլ 5:0 հաշվով հաղթեց «Դյուսելդորֆին»: Դուբլի հեղինակ դարձան Ռոյսը և Սանչոն: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ազարը:

Այս տուրից հետո Մյունխենգլադբախի «Բորուսիան» 31 միավորով առաջին տեղում է: «Բավարիան» 24  միավորով 5-րդն է: «Իշամեղուները» վաստակեցին 26 միավոր և 3-րդն են:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0