TotalFootball.am


06.12.19 23:34

Տևես. «Ռունին իր Lamborghini-ն ինձ նվիրեց, քանի որ բոլորը ծիծաղում էին իմ Audi-ի վրա»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կարլոս Տևեսը հետաքրքիր պատմություն է հիշե ՄՅՈւ-ում խաղալու տարիներից.

««Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր խաղացողները մարզման գալիս էին Ferrari-ով կամ Lamborghini-ով: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, նույնիսկ ամենավատ խաղացողը Ferrari ուներ: Ես մարզման գնում էի Audi-ով, որը ակումբն էր նվիրել: Նրանք բոլորը ծաղրում էին ինձ՝ կարծես վարում եմ Fiat 600:

Ես շփվեցի Ռունիի հետ և նա՝ այդ խելագար տղան, ասաց. «Վերցրու իմ Lamborghini-ն»: Ես վարում էի Մանչեսթերում այդ մեքենան առանց գրանցման»,- Տևեսի խոսքը մեջբերում է ESPN-ը:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0