TotalFootball.am


06.12.19 18:29

Զիդանը՝ Ազարի վնասվածքի մասին. «Ամեն ինչ ավելի լուրջ է, քան թվում էր»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի վնասվածքի մասին.

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի վնասվածքը խնդիր է: Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես եղավ: Ցավոք, վնասվածքն ավելի լուրջ է, քան թվում էր: Դա վերաբերվում է նաև Մարսելոյին և Բեյլին:

Չգիտեմ, թե ֆուտբոլիստներն ավելի ինչ կարող են անել վերականգնվելու համար: Ոչ միայն կարևոր է մարզվելը, այլ նաև ճիշտ սնվելն ու վերականգնվելը: Կարծում եմ՝ խաղացողներն անում են դա: Բացի այդ, «Ռեալում» հավաքվել է լավագույն բժշկական անձնակազմերից մեկն է: Նրանք անում են ամեն ինչ՝ խաղացողների վերականգնման համար»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0