Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է իր հայրենակից Ալվարո Մորատայի մասին.
«Ես կարծում եմ, որ հավաքականում հիանալի հարձակվողներ են աճում: Բոլոր դիրքերում շատ որակյալ խաղացողներ կան: Մորատան հիանալի մարզավիճակում է: Միշտ ասել եմ, որ հավատում եմ այդ տղային: Այո, նա անկումներ ունենում է, սակայն այս պահին լավ ֆուտբոլ է ցուցադրում:
Կարևոր է, որ «Ատլետիկոն» հետևում է հոգ է տանում նրա մասին: Կարծում եմ՝ նա կարևոր ֆուտբոլիստ կլինի Իսպանիայի համար գալիք Եվրոպայի առաջնությունում»,- Վիլյայի խոսքը մեջբերում է Marca-ն: