TotalFootball.am


21.11.19 16:52

«Արսենալի» նախկին պաշտպանը խորհուրդ է տվել ակումբին հրավիրել Պոչետինոյին


Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը խորհուրդ է տվել ակումբի ղեկավարներին ուշդարություն դարձնել Մաուրիսո Պոչետինոյի վրա.

««Արսենալը» մտահոգվելու առիթներ ունի: Թիմն այնքան էլ լավ մրցաշրջան չի անցկացնում ու ակումբի ղեկավարները լրջորեն պետք է մտածեն Մաուրիսիո Պոչետինոյի մասին: Ես հիացած եմ «Տոտենհեմում» նրա աշխատանքով, թե ինչպես նա երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի պատճառ դարձավ և գումար չծախսեց դրա համար:

Եթե լինեի «Տոտենհեմում» կպահեի նրան: Կարծում եմ՝ նա արժանի է դրան: Այժմ այլ մարզիչներ կարող են վախենալ, քանի որ Պոչետինոն ազատ է ու շատ հանգիստ կարող է փոխարինել իրենց»,- անվանի խաղացողի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0