TotalFootball.am


20.11.19 19:06

«Իսպանիային կարելի է պարտվել, բայց ոչ այդպես». Ռումինիայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել


Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կոսմին Կոնտրան բացատրել է, թե ինչու է լքել ազգային հավաքականը.

«Ես հեռանում եմ: Ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից այն բանի համար, որ ավելին չեմ կարողացել անել: Երբեք չեմ զղջա, որ գլխավորել եմ ազգային հավաքականը: Կարծում եմ՝ ավելի շատ հարգանքի էինք արժանի:

Որոշումս կայացրել էի մինչև Իսպանիայի հետ խաղը: Իսպանիային կարելի է պարտվել, սակայն երբ թիմը նույնիսկ պայքարի մի փոքր նշույլ չի ցուցաբերում, ապա ես չեմ կարող դա ընդունել: Գլխավոր մեղավորը մարզիչն է»,- ասել է Կոնտրան:

Հիշեցնենք, որ Ռումինիան ԵՎՐՈ-ի ընտրական փուլի վերջին խաղում 0:5 հաշվով պարտվել էր Իսպանիային:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0