TotalFootball.am


20.11.19 16:44

[ԱՂԲՅՈՒՐ] Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել «Յուվենտուսը»


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել ակումբը: Այս մասին հայտնել է OK Diario-ի լրագրող Էդուարդո Ինդան La Sexta հեռուստաընկերության եթերում:

«Ռոնալդուն կարող է լքել «Յուվենտուսը», եթե թիմն այս մրցաշրջանում չհաղթի Չեմպիոնների լիգայում: Նա այստեղ էր եկել, որպեսզի կարիերայում երրորդ ակումբի հետ միասին նվաճի այդ տիտղոսը: Դա շատ բարդ խնդիր է:

«Յուվենտուսը» կենտրոնացել է Պոգբայի և Մբապեի տրանսֆերների վրա: Այդ տրանսֆերներն իրականացնելու համար թուրինցիները ստիպված կլինեն բաժանվել Ռոնալդուից: Մեծ է հավանականությունը, որ նա կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»»,- ասել է Ինդան:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0