TotalFootball.am


20.11.19 15:40

Զիդանը չի պատժի Բեյլին, սակայն ուելսցին Մադրիդում այլևս չի ունենա այն կարգավիճակը, որը ցանկանում է


Ուելսի ազգային հավաքականը երեկ, հաղթելով Հունգարիային, դուրս է եկել ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլ:

Գարեթ Բեյլն ու թիմակիցները հաղթանակը տոնել է Ուելսի դրոշը պարզած, որի վրա գրված է եղել «Ուելս, գոլֆ, Մադրիդ: Հենց այս հերթականությամբ»:

Վերջերս Մադրիդում շատ էին քննադատում Բեյլին գոլֆին շատ ժամանակ տրամադրելու ու «Ռեալին» ամբողջությամբ չնվիրվելու համար:

Marca-ն երեկվա դեպքից հետո հաղորդում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի պատժի Բեյլին: Նշվում է, որ կիսապաշտպանը կրկին արժանի խաղաժամանակ կստանա: Բեյլը կխաղա, սակայն Մադրիդում այլևս չի ունենա այն աստղային կարգավիճակը, որը ցանկանում է:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0