TotalFootball.am


20.11.19 01:38

Ուելսը՝ ԵՎՐՈ-2020-ում է, Գերմանիան ու Հոլանդիան հաղթանակով ավարտեցին ընտրական փուլը


ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում կայացան վերջին հանդիպումները:

Ուելսը E խմբում 2:0 հաշվով հաղթեց Հունգարիային ու դուրս եկավ խմբային փուլ՝ վաստակելով 14 միավոր: Դուբլ գրանցեց Ռեմսին: Այս խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել էր Խորվաթիան:

 

C խմբում Գերմանիան տանը 6:1 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային: Դուբլ գրանցեց Գորեցկան, իսկ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գնաբրին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրանդտը: Հյուրերից միակ գոլը խփեց Սմիթը:

Այս խմբում Հոլանդիան նույնպես ընտրական փուլն ավարտվեց հաղթանակով: «Նարնջագույնները» 5:0 հաշվով ջախջախեցին Էստոնիային: Հեթ-տրիկ գրանցեց Վեյնալդումը, մեկ գոլ էլ խփեցին Ակեն և Բոադուն:

Գերմանացիները վաստակեցին 21 միավոր, իսկ Հոլանդիան՝ 19:

I խմբում էլ առանց պարտության ավարտվեց ընտրական փուլը Բելգիան, որը վաստակեց 30 միավոր: Մարտինեսը թիմը սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց Կիպրոսին: Դուբլ գրանցեցին Բենտեկեն և Դե Բրույնեն: Մեկ գոլ խփեց Կարասկոն, իսկ ինքնագոլ հեղինակեց Քրիստոֆորուն: Կիպրոսից միակ գլոը խփեց Իանոուն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0