TotalFootball.am


20.11.19 00:28

Դանիել Լևին մեկնաբանել է Պոչետինոյի հեռացումը


«Տոտենհեմի» տնօրենների խորհրդի ղեկավար Դանիել Լեվին մեկնաբանել է Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Մենք շատ դժկամորեն ենք գնացել այս քայլին։ Տնօրենների խորհրդի տվյալ որոշումը ոչ հեշտ էր, ոչ էլ հապճեպ։ Ցավոք, նախորդ մրցաշրջանի վերջնամասի և ընթացիկ մրցաշրջանի մեկնարկի արդյունքները չափազանց հիասթափեցնող էին։
Ղեկավարությունը ստիպված է լինում բարդ որոշումներ կայացնել։ Սա առանձնահատուկ բարդ էր՝ հաշվի առնելով շատ հիշարժան պահեր, որոնք եղել են Մաուրիսիոյի ու նրա մարզչական շտաբի հետ, բայց մենք դա անում ենք ակումբի հետաքրքրությունների շրջանում։
Մաուրիսիոն և նրա մարզչական շտաբը միշտ կլինեն մեր պատմության մի մասը։ Հիացմունքով եմ վերաբերվում նրան, թե ինչպես նա հաղթահարեց բարդ ժամանակները, երբ նոր մարզադաշտ էր կառուցվում, և մենք տանը չէինք խաղում։ Հիացմունքով եմ վերաբերվում այն դրական պահերին, որը նա պարգևել է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան և ողջ մարզչական շտաբին, թե ինչ են նրանք արել։ Մենք միշտ ուրախ կլինենք նրանց համար։
Տաղանդավոր կազմ ունենք։ Մեզ պետք է լցվել էներգիայով և աշխատել հաջող մրցաշրջան անցկացնել մեր համակիրների համար», - Լեվիի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։

«Տոտենհեմի» տնօրենների խորհրդի ղեկավար Դանիել Լևին մեկնաբանել է Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

«Մենք շատ դժկամորեն ենք գնացել այս քայլին։ Տնօրենների խորհրդի տվյալ որոշումը ոչ հեշտ էր, ոչ էլ հապճեպ։ Ցավոք, նախորդ մրցաշրջանի վերջնամասի և ընթացիկ մրցաշրջանի մեկնարկի արդյունքները չափազանց հիասթափեցնող էին։

Ղեկավարությունը ստիպված է լինում բարդ որոշումներ կայացնել։ Սա առանձնահատուկ դժվար էր՝ հաշվի առնելով շատ հիշարժան պահեր, որոնք եղել են Մաուրիսիոյի ու նրա մարզչական շտաբի հետ, բայց մենք դա անում ենք ակումբի հետաքրքրությունների շրջանում։

Մաուրիսիոն և նրա մարզչական շտաբը միշտ կլինեն մեր պատմության մի մասը։ Հիացմունքով եմ վերաբերվում նրան, թե ինչպես նա հաղթահարեց բարդ ժամանակները, երբ նոր մարզադաշտ էր կառուցվում, և մենք տանը չէինք խաղում։ Հիացմունքով եմ վերաբերվում այն դրական պահերին, որը նա պարգևել է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան և ողջ մարզչական շտաբին, թե ինչ են նրանք արել։ Մենք միշտ ուրախ կլինենք նրանց համար։

Տաղանդավոր կազմ ունենք։ Մեզ պետք է լցվել էներգիայով և աշխատել հաջող մրցաշրջան անցկացնել մեր համակիրների համար», - Լեվիի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0