TotalFootball.am

19.11.19 20:19

Հենրիխ Մխիթարյան․ «Իմ ապագա՞ն․ ամեն ինչ հնարավոր է»

Հռոմի «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան խոսել է հռոմեական թիմի, «Արսենալի», ինչպես նաև իր ապագայի մասին։
««Ռոման» ֆանտաստիկ է՝ և քաղաքը, և ակումբը։ Մարդիկ նույնպես մեծ տպավորություն են թողել։ Երջանիկ չէի «Արսենալում», և երբ իմ գործակալն ինձ տեղեկացրեց հնարավորության մասին, ես արագորեն համաձայնեցի։
Ցավոք, հիմա վնասվածք ունեմ։ Կենտրոնացած եմ հնարավորինս արագ վերականգնման վրա և միևնույն ժամանակ սովորում եմ իտալերեն։ Գիտեմ իմ որակները և դեռ կարող եմ շատ բան տալ։ «Արսենալն» ու Էմերին ինձ չհավատացին, և ես հիմա երջանիկ եմ, որ «Ռոմայում» եմ։
Ձանիոլո՞ն։ Նա մեծ տաղանդ ունի։ Նա արդեն նախորդ մրցաշրջանում լավ աշխատել է, բայց պետք է դեռ ավելի շատ բան անի։ Կարծում եմ, որ նա կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։
Ինչ վերաբերում է ապագային, վարձավճարը մեկ տարով է, բայց ամեն ինչ հնարավոր է։ Կտեսնենք, թե ինչ կանենք տարվա վերջում», - ասել է Մխիթարյանը FourFourTwo-ի հետ զրույցում։

  Լրահոս

Աշխարհ

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0