Լուիս Էնրիկեն վերադարձավ Իսպանիայի հավաքական: Տեղեկությունը հաստատել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը:
«Այսօր կարող ենք հաստատել, որ Էնրիկեն վերադառնում է հավաքական: Հունիսի 19-ին մենք ծանոթացել ենք Ռոբերտո Մորենոյի հետ: Այդ օրը մենք պայմանագիր ստորագրեցինք՝ ըստ որի, եթե Էնրիկեն հնարավորություն ունենա, ապա կվերադառնա հավաքական: Այս պարագայում ոչ ոք իրեն խաբված չի կարող զգալ»:
Հիշեցնենք, որ Էնրիկեն հավաքականից հեռացել է աղջկա հիվանդության պատճառով, որը հետագայում հեռացել էր կյանքից: