Հունաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Հույները վաստակեցին 14 միավոր և իրենցից առաջ թողեցին Ֆինլանդիային և Իտալիային:
Այսպիսով, Հունաստանը դարձավ Եվրոպայի առաջնությունում հաղթող դարձած միակ հավաքականը, որը չի մասնակցի ԵՎՐՈ-2020-ին:
Ավելի վաղ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ուղեգիր էին նվաճել նախկին չեմպիոններ Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Չեխիան (Չեխոսլովակիա), Դանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը (ԽՍՀՄ), Հոլանդիան և Պորտուգալիան:
Հիշեցնենք, որ հույները հաղթող էին դարձել ԵՎՐՈ-2004-ում: