TotalFootball.am


19.11.19 11:18

Բոնուչին՝ 11 անընդմեջ հաղթանակի մասին․ «Սկսվել է Իտալիայի հավաքականի նոր դարաշրջանը»


Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին Հայաստանի դեմ կայացած խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Դեռ երբեք հավաքականում խաղալիս այսքան հաճույք չէի ստացել։ Հնարավոր է, որ մենք ռիսկի ենք դիմում, բայց լավ ֆուտբոլ ենք խաղում, խաղարկում ենք և պահում ենք գնդակը։

Սկսվել է հավաքականի նոր դարաշրջանը և մենք հաճույք ենք ստանում։ Միանշանակ շարունակում ենք աճել։ Պետք է ևս մեկ քայլ անենք, որպեսզի հայտնվենք Եվրոպայի լավագույն հավաքականների քառյակում։

Ճիշտ ենք մոտենում յուրաքանչյուր խաղին։ Պետք է արժանին մատուցել մարզչին և մեր ֆուտբոլիստներին»,- իտալացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Նշենք, որ Իտալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է 11 անընդմեջ հաղթանակ տարել։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0