«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է այն հարցին, թե իր խփած գոլերից որն է ամենակարևորը:
«Ես 185 գոլ եմ խփել և դժվար է ընտրել մեկը: Վերջերս խփած գոլերից լավ հիշում եմ «Ատլետիկոյի» դարպասն ուղարկած գնդակը: «Սևիլյայի» դարպասին խփած գոլը նույնպես լավն էր, ինչպես նաև «Ինտերին» խփած գոլն Արտուրո Վիդալի փոխանցումից հետո: Այս գոլերը յուրահատուկ են նաև նրանով, որ խփվել են «Նոու Կամպում»,- Սուարեսի խոսքն է մեջբերել Marca-ն: