«Միլանի» ղեկավարությունը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի մրցելույթներից ու արդյունավետությունից։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «ռոսոներիների» ղեկավարները մտադիր են առաջիկա 5 խաղերում հետևել, թե արդյոք լեհ ֆուտբոլիստը կբարելավի իր գոլային ցուցանիշները։ Եթե նրան չհաջողվի, ակումբը պատրաստ կլինի նրան վարձավճարով բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Պյոնտեկի հեռանալուն լրացուցիչ հանգամանք կարող է հանդիսանալ Զլատան Իբրահիմովիչի վերադարձը։
Իրադարձությունների զարգացմանը հետևում է «Ջենոան», որը համարվում է Պյոնտեկի նախկին ակումբը։ Տիագու Մոտայի թիմը հետաքրքրված է լեհ հարձակվողով։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 խաղերում Պյոնտեկը դարձել է 3 գոլի հեղինակ, որից երկուսը 11-մետրանոցից։