TotalFootball.am

13.11.19 22:50

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը որակազրկվեց թիմակցի վերաբերյալ հումորային գրառման համար

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան պատժվել է իր թիմակցի՝ Բենժամեն Մենդիի վերաբերյալ հումորային գրառման համար, հաղորդում է BBC-ն։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ խաղով ու 50 հազար ֆունտի չափով տուգանք կվճարի։
Հիշեցնենք, որ պորտուգալացին իր թվիթերյան էջում լուսանկար էր հրապարակել, որի ձախ մասում մանուկ հասակում Բենժամեն Մենդին էր, իսկ աջ կողմում իսպանական Conguitos ընկերության լոգոտիպը, որը իրենից ներկայացնում է շոկոլադե մարդ։ Սիլվան լուսանկարի նկարագրության մեջ գրել էր․ «Գուշակեք, թե ո՞վ է»։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0