TotalFootball.am


13.11.19 03:26

20 հազար ֆունտ՝ մարզումից ուշանալու համար. ինչ տուգանքներ է սահմանել Լեմպարդը «Չելսիում»


Հայտնի է դարձել, թե ինչ տուգանքներ է սահմանել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ֆուտբոլիստների համար: 

Թիմի մարզումից ուշացած ֆուտբոլիստները տուգանվում են 20 հազար ֆունտ ստեռլինգով: 10 հազար ֆունտով տուգանվում են այն խաղացողները, որոնք հանգստյան օրերից կամ 1.5 ժամ մարզումից առաջ չեն հայտնում հիվանդության մասին: 

5 հազար ֆունտ ստեռլինգով տուգանվում են այն խաղացողները, որոնք խաղից հետո լքում են ստադիոնը ոչ ակումբի ավտոբուսով, այն դեպքում, երբ դրանից 48 ժամ առաջ չեն հայտնել այդ մասին գլխավոր մարզչին կամ նրա օգնականին: Նույն տուգանքի չափը գործում է նաև ակումբային միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում: 

Խաղից, բժշկական և վերականգնողական պրոցեդուրաներից ուշանալու համար ֆուտբոլիստները տուգանվում են 2.5 հազար ֆունտ ստեռլինգով: 

Ֆուտբոլիստները հազար ֆունտ ստեռլինգ տուգանք կվճարեն, եթե նրանց հեռախոսի զանգի ձայնը լսվի ճաշասենյակում ակումբային հավաքների ժամանակ: Նույն տուգանքն է նաև, երբ ֆուտբոլիստը խաղի օրը չի կրում ակումբի ատրիբուտիկան: 

Թիմային հավաքներից ուշանալու ամեն մի րոպեի համար ֆուտբոլիստները տուգանվում են 500 ֆունտ ստեռլինգով: 

Բացի այդ, Լեմպարդն արգելել է գործակալներին գալ մարզաբազա, եթե հանդիպումը նախօրոք պլանավորված չէ: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0