TotalFootball.am


12.11.19 17:22

Հայտնի են դարձել Սթերլինգի և Գոմեսի վեճի մանրամասները


Հայտնի են դարձել նոյեմբերի 11-ին Անգլիայի հավաքականի ճամբարում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Միջադեպի գլխավոր մասնակիցները եղել են «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը և «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը։

Ինչպես փոխանցում է Sky Sports-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ հավաքականը գտնվել է ճաշարանում։ Սթերլինգը մտել է ճաշարան և տեսել, որ Գոմեսը և մի շարք ֆուտբոլիստներ ինչ-որ բան են պատմում և ծիծաղում։ Ռահիմը մոտեցել է Գոմեսին և ասել

«Կարծո՞ւմ ես, թե արդեն մեծ տղա ես»։

Ֆուտբոլիստները սկզբում ծիծաղել են և մտածել, թե Սթերլինգ կատակում է, բայց վերջինս մոտեցել է Գոմեսին և փորձել բռնել պաշտպանի պարանոցը, ինչից հետո քաշքշուկ է սկսվել։

Հաղորդվում է, որ Սթերլինգը հետագայում ներողություն է խնդրել Գոմեսից, իսկ Գոմեսն էլ խնդրել է թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին թիմից չհեռացնել Սթերլինգին։ Արդյունքում «քաղաքայինների» վինգերին հավաքականից հեռացրել են մեկ խաղով։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0