TotalFootball.am


12.11.19 16:39

Տեն Հագ. «Շուտով Դե Լիգտը կդառնա աշխարհի լավագույն պաշտպանը»


Հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի մասին։

«Միշտ փորձում եմ հետևել այն ֆուտբոլիստներին, որոնց մարզել եմ։ 

Հպարտ եմ, որ Դե Լիգտը մի քանի ամիսների ընթացքում շատ բաների հասավ «Յուվենտուսում»։ Խաղից խաղ նա շարունակում է աճել։ Դե Լիգտը արդեն համարվում է Եվրոպայի ամենախոստումնալից պաշտպաններից մեկը և կասկած չունեմ, որ շուտով կդառնա աշխարհի լավագույն պաշտպանը։

Պետք չէ քննադատել նրան, նա փորձ է ձեռք բերում ամեն օր և սա նրա առաջին մրցաշրջանն է արտերկրում»,- Տեն Հագի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0