TotalFootball.am


09.11.19 01:31

[ՎԻԴԵՈ] Ադամյանի գոլն ու վաստակած 11-մետրանոցը օգնեցին «Հոֆենհայմին» հաղթել «Քյոլնին»


Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում մրցեցին «Քյոլնն» ու «Հոֆենհայմը»։ 

Հանդիպումն ավարտվեց հյուրերի 2։1 հաշվով հաղթանակով, ընդ որում այն կամային հաղթանակ էր։ Առաջին խաղակեսում հաղթում էին տանտերերը, սակայն ամեն ինչ փոխվեց երկրորդ կեսում։ Նախ փոխարինման դուրս եկած Սարգիս Ադամյանը արագ դարձավ գոլի հեղինակ, ապա մրցավարի ավելացրած ժամանակի 7-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որը հստակ իրացրեց Յուրգեն Լոկադիան ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով՝ «Հոֆենհայմը» տարավ իր 5-րդ անընդմեջ հաղթանակն առաջնությունում ու 20 միավորով հանգրվանեց երկրորդ հորիզոնականում։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0