TotalFootball.am

23.10.19 15:25

Նեյմարը 63 հանդիպում է բաց թողել ՊՍԺ-ի կազմում

2017 թվականի ամռանը ՊՍԺ տեղափոխվելուց ի վեր՝ Նեյմարը բաց է թողել թիմի հանդիպումների ուղիղ կեսը։ Երեք մրցաշրջանների ընթացքում անցկացրած 126 խաղերից 27-ամյա հարձակվողը մասնակցել է միայն վաթսուներեքին։
Բրազիլացին առավելապես խաղերին չի մասնակցել վնասվածքների պատճառով։ Այդ ժամանակահատվածում նա նաև մի քանի որակազրկումներ է ունեցել։
Այս մրցաշրջանի սկիզբը Նեյմարը բաց թողեց վնասվածքի, ինչպես նաև իր ապագայի վերաբերյալ չկողմնորոշվելու պատճառով։ Հաղորդվում էր, որ նա ցանկանում է լքել ՊՍԺ-ն ու վերադառնալ «Բարսելոնա», բայց արդյունքում ակումբները չկարողացան համաձայնեցնել տրանսֆերը։
Մասնակցելով Լիգա 1-ի 5 հանդիպումներին՝ հոկտեմբերի 13-ին Նեյմարը կրկին վնասվածք ստացավ Բրազիլիայի հավաքականի կազմում դուրս մնաց մեկ ամսով։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0