TotalFootball.am

23.10.19 14:55

Կապելո․ ««Յուվեն» հաղթեց երկու հեռահար հարվածների շնորհիվ»

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում թուրինցիների հաղթանակը «Լոկոմոտիվի» (2:1) նկատմամբ։
«Յուվեի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խաղի ավարտից հետո հայտարարել էր, որ իր թիմը դարպասին 28 հարված է կատարել։
«Մաուրիցիո, ներողություն եմ հայտնում, դուք ասացի՞ք 28 հարված։ Երևի թե, ես այլ հանդիպում եմ դիտել», - ասել է Կապելոն, որը աշխատում է Sky ստուդիայում որպես փորձագետ։ 
«Դրանք իմ տվյալները չեն, ինձ վիճակագրություն են ներկայացրել խաղից հետո», - պատասխանել է Սարրին։
«Աշխատելով մեկնաբան հեռուստատեսությունում և նայելով ՈՒԵՖԱ-ի վիճակագրությանը, հաճախ երկմտում եմ, որ, հնարավոր է, այլ խաղ եմ նայել։ «Յուվենտուսը» հաղթեց «Լոկոմոտիվին» երկու հեռահար հարվածների շնորհիվ, երկրորդ գոլում որոշիչ դեռ խաղաց դարպասապահի սխալը։ Ամեն դեպքում, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, Մաուրիցիո», - ավելացրել է Կապելոն։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0