TotalFootball.am

22.10.19 17:14

Նևիլ․ «Սուլշերը ցանկանում է Ֆիրմինոյի կամ Սոնի նման հարձակվող»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է թիմի հարձակման հնարավոր ուժեղացման մասին։
«Ես նայում եմ Ֆիրմինոյին, երբ նա նոր էր եկել Անգլիա, նայում եմ Սալահին, երբ նա սկզբից «Չելսիում» էր, նայում եմ Մանեին։ Երբեմն ֆուտբոլիստներին անհրաժեշտ է աճել, որպեսզի այլ խաղացողներ դառնան։
Կարծում եմ, որ ՄՅՈՒ-ն ցանկանում է Ֆիրմինոյի կամ Սոնի նման հարձակվող։ Սուլշերն այդպիսի խաղացող է ուզում։ Չեմ կարծում, որ նա ցանկանում է Լուկակուի կամ Կոստայի պես տիպիկ հարձակվող։ Սուլշերն ավելի շարժունակ խաղացող է ուզում հարձակման եռյակի կամ զույգի համար։
Այս ակումբում միշտ եղել են հարձակվողներ, որոնք կարող են խաղալ երկուսով՝ իրենց ներդրումն ունենալով։ Օրինակ՝ Ռուդ վան Նիստելռոյի հետ ավելի քիչ չեմպիոնություններ ենք ունեցել, քան երբ Լուի Սահան զույգ էր կազմել Ուեյն Ռունիի հետ։ Սահան այդքան էլ լավ եզրափակող չէր, որքան Ռուդը, բայց թիմի խաղն ավելի լավը դարձավ։ Չեմ կարծում, որ Օլեն ցանկանում է Ռուդի պես հարձակվող։ Նրան շարժունակ հարձակվող է պետք։ Վան Նիստելռոյը լքեց թիմը, քանի որ չէր համապատասխանում թիմի խաղաոճին։
Սուլշերը նույնն արեց Լուկակուի հետ։ Օլեն չի պատրաստվում հարձակվողներ ձեռք բերել միայն այն պատճառով, որ նա գոլեր է խփում, քանզի Լուկակուն կարողանում էր դա անել», – Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0